Բաց նամակ ազգությամբ ՀԱՅ մարդկանց
Ես պատրաստ եմ կատարել ռազմական,մտավոր ու պարզապես մարդասիրական իմ առաքելությունը Քեսաբի հայությանը աջակցելու համար:Չի կարող լինել ավելի կարևոր բան քան այդ մարդկանց կողքին լինելը և կարծում եմ նրանց հետ այնտեղ կռվելու և ինչու չէ պարզապե նրանց կողքին գտնվելու պատրավորությունը պետք է ունենա ցանկացած ՀԱՅ մարդ :
Առաջարկում եմ ստեղծել մարդասիրական մի խումբ ու մեր աջակցությունը ցուցաբերել այս գործում :
Կրկին անգամ կրկնում եմ ,որ ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում այնտեղ տեղափոխվելու և ցանկացած գործողություն կատարելու:Եթե կգտնվեմ շահագրգիռ կողմեր խնդրում եմ արձագանքեն :
Ոչ միայն հիմա է եկել ժամանակը,այլ այն արդեն անցել է վաղուց ու վաղուց ժամանակն է ,որպեսզի մի կտոր հացի խնդրից բացի մտածենք աշխարհում ապրող մյուս հայերի մասին :
Սուրեն Արէնց