Հայաստան այնքան ուժեղ գտնվեց, որ չնայած պատմական ահավոր հիշողությանը, 4.5 տարի առաջ ինքն առաջարկեց Թուրքիային հաստատել բնականոն միջպետական հարաբերություններ: Ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները:
Սակայն հետագայում Թուրքիան լիուլի ցույց տվեց, որ անկարող է իրեն դրսևորել 21-րդ դարին համահունչ քաղաքակիրթ իշխանության պես:
Այս տարիների ընթացքում բազմաթիվ նախապայմաններով, անտրամաբանական խուսանավումներով Թուրքիան ապացուցեց ողջ աշխարհին, թե Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որտեղ են տեղակայված բոլոր խնդիրները:
Նույնիսկ ամենակասկածամիտներն ամեն ինչ շատ լավ հասկացան:
Հայաստանի իշխանությունը հրապարակավ ցույց տվեց, որ լրջորեն է պատրաստվում 100-րդ տարելիցին ոչ միայն հիշատակի միջոցառումների, այլև քաղաքական առումով:
Վստահ եմ, որ Թուրքիայի հեշտ տարի չի սպասվում: Եթե իհարկե չսթափվեն մեր հարևանները:
Կարեն Ավագյան