Ի՞նչ է սպասվում Թուրքիային ըստ իս: Առայժմ Թուրքիան կմնա այս վիճակում, բայց կտրուկ իրադարձությունները կփոխվեն երեք ամսից՝ Թուրքիայում ընտրություններից անմիջապես հետո:

 

Էրդողանին այժեմյան վիճակն ամենաձեռնտու վիճակն է ,որովհետև ինքը թուրքերին հիմա համոզում է, որն ի դեպ հաջողվում է , որ քրդերի դեմը միայն ինքը կարող է առնել, իսկ քրդերին կամաց-կամաց մեկուսացնում է ընտրական գործընթացից: Իսկ ընտրություններից հետո կլինի կտրուկ ու հուժկու հարված, ընդհուպ բնակավայրերի ռմբակոծման տեսքով:

 

Այլևս Էրդողանի ձեռքերը կապող ոչինչ չի լինի բացի PKK-ի գործոնից: Մենք պետք է պատրաստ լինենք երեք ամիս հետո տարածաշրջանում նոր վիճակներին դիմակայելուն և դրանից օգտվելուն, որովհետև PKK-ն իր հերթին կմղի կատաղի պայքար՝ դադարեցնելով պարտիզանական կամ ահաբեկչական գործողությունները և սկսելով հարձակվել թուրքական բնակավայրերի վրա :

 

Կիլիկիա Հայաստան