Վարչապետի հրաժարականից հետո քաղաքական միտքը նոր հուներ է մտել: Քիչ քիչ հայտնվում են բոլոր այն ուժերը¸ որոնք տևական ժամանակ է աստված գիտի ինչով էին զբաղվում: Այսօրվա նյուզ ֆիդն ու հեդլայնները Կարապետիչնն են« վաղը կլինի մեկ ուրիշինը: Սակայն մեկ դիտարկում՝ «հավատցեք միայն արդար ուժերին» կոչը նույնիսկ Գանայում և Էրիթրեայում չի աշխատում¸ մեկ պարզ պատճառով՝ քաղաքականության մեջ արդար և անարդար ուժեր չեն լինում¸պուպուշ ու փիս կուսակցություններ չեն լինում: Դրանք քաղաքական կատեգորիաներ չեն:

 

Կնյազ Սարոյան