Քաղաքականության բացակայությունը ծնում է գռեհիկանման կուսակցություններ, հումորով կամ չէ: Ամենևին չեմ ցանկանում վիրավորել Սերգեյ Դանիելյանին:


Ստիպված եմ ևս մեկ անգամ նշել, որ կայացած երկու կուսակցություն կա Հայաստանում՝ ՀՅԴ, ՀՀԿ, այ մյուսների չլինելու պատճառով էլ կա Սերգեյ Դանեիլյանը: Չեմ պատկերացնում, որ նորմալ ընդդիմություն ունեցող երկրում, Դանիելյանի ստեղծած կուսակցությունը այսքան քննարկվեր: Էլ չեմ ասում, որ հիմա քննարկվում է նրա կուսակցության ազդեցությունը ընտրությունների վրա:
Այսքանից հետո մեկ բան է մնում ասելու, մենք ունենք քաղաքականության բացակայություն և ընդամենը դրա իմիտացիան:


Դանեիլյանի գռեհիկությունն է այսօր մեր շարժիչ ուժը, ինչ խոսք, այդ դեպքում նրան հաջողություն ապագա ընտրություններում:

 

Էդգար Խաչատրյան