Մեր ժողովրդի մի մասի մոտ արդեն լուրջ մասնագիտության վերածված ընդօրինակելու բնավորությունը, նրանցից որոշների մոտ հասել է են հիվանդագին մակարդակի, որ սկսել են արդեն ընդօրինակել ու կրկնել կողքինների մտքերը, նրանց մտածելակերպը...
Իմ համար ընդօրինակելու ամենավտանգավոր ճյուղերից են...
1.Գործի կրկնօրինակում' իմ կարծիքով բոլորն էլ կհամաձայնվեն որ նշածս <<մասնագիտությամբ>> տառապողների <<շնորհիվ>> է որ շատ ոլորտներում լճացում է, քանի որ նրանք տեսնելով կողքինների գործից ստացած եկամուտը' սկսում են զբաղվել նույն գործով, առանց ուսումնասիրելու դրա դժվարություններն ու որակով պրոդուկտ առաջարկելու համար անհրաժեշտ գործոնները, որի հետևանքով շուկան ողողում են անորակ արտադրանքով կամ ծառայությամբ, որի հետևեանքով սպառողի մոտ արդեն տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրում տվյալ ապրանքը կամ ծառայությունը անորակ է ու սկսում է այլընտրանքներ ման գալ...
2.Պահվածքի կրկնօրինակում' այս դեպքում հիմնականում կրկնօրինակում են իրենց համար <<լիդեր>> կամ <<կուռք>> հանդիսացող մարդու պահվածքը, և իհարկե ամենաուժեղ ոգևորությամբ կրկնօրինակում են նրա վատ հատկությունները...
3.Մտածելակերպի կրկնօրինակը' այս հատկությունը նույն պես կործանարար հետևանքներ կարող է ունենալ, քանի որ շատ ժամանակ այն անձը ում միտքը կամ կարծիքը, ինչ որ ինչ որ անձիի կամ պրոդուկտի մասին, լինում է մեղմ ասած ոչ օբյեկտիվ, կամ էլ կարող է բխել սեփական փորձի վրա...
Հ.Գ.Հերիքա լինեք ինչ որ մեկի շողքը, ստեղծեք ձերը, ապրեք ձեր կյանքով...
Հ.Գ.Գումարի պակասը հնարավոր է լրացնել տքնաջան ու ճիշտ թիրախային աշխատանքի և նպատակին հասնելու համար ամեն ինչի պատրաստ լինելու շնորհիվ, իսկ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՍԵՓԱԿԱՆ մտքի ու ուրիշի COPY-PASTE լինելը դժվար է ուղղել, քանի որ ուրիշների աչքերում դուք միշտ այդ մարդու կամ այդ պրոդուկտը մատուցողի կրկնօրինակն էք մնալու(Իմ կարծիքով պարզա չէ որ խոսքս չի վերաբերում Ջեքսոնի պարերի, կամ Բռայն Ադամսի երգերի կրկնօրինակմանը)...

 

Տիգրան Հարությունյան