Հայեր գիտեք,որն է պատճառը,որ մեր պետությունը այսքան տարվա մեջ չի հասել իր հզորացման ցանկալի մակարդակի?.մեղավորը բոլորս ենք,ոչ թե երեք նախագահները: Ազգի,պետության զարգացման նախադրյալներից են ոչ միայն զարգացած տնտեսությունը,այլև՝ մարտունակ բանակը,հարուստ մշակույթը,ամենագլխավորը՝պետականության հանդեպ պաշտամունքի հասնող սերը: Այդ արժեքների հանդեպ սերը,համակրանքը և հարգանքը ներարկվում է Հայ մարդու և քաղաքացու մեջ տարբեր քարոզչական եղանակներով,օրինակ՝արձանների տեղադրում: Ինչ խոսք ունենք հարուստ մշակույթ՝իր բոլոր ճյուղերով.կան բազմաթիվ կիսանդրիներ և արձաններ ձոնված մեր մշակույթի տիտաններին և դա գերազանց է: Ունենք բազմաթիվ կոթողներ ՝արձաններ ու կիսանդրիներ տարբեր ժամանակաշրջաններում հայրենիքի համար անձնվեր պայքարի ելած քաջառյուծներին նվիրված՝սկսած Հայկ Նահապետի ժամանակներից,մինչև Արցախյան գոյամարտ,որը նույնպես գերազանց եմ գնահատում.այդպես էլ պետք է լիներ: Բայց նշածս երկու կատեգորիային պատկանողների արձանները դեռ քիչ են.պետք է պետականապաշտ մտածելակերպ սերմանել մարդկանց մեջ նաև մեր պատմության մեջ փառքով մտած Հայ արքաների արձանները և կիսանդրիները երկրի ողջ տարածքում կանգնեցնելով: Գրական հերոսը և ազատամարտիկը խորհրդանշում են երկրի և ազգի համար նվիրյալի հավաքական կերպարը,բայց լիովին չեն լրացնում պետականության նվիրյալի կերպարը,որը պետք է լրացնի Հայ արքան: Նախագահական նստավայրի բակում կանգնեցված Տիգրան Մեծի արձանից բացի չեմ կարողանում մտաբերել ուրիշ երևացող վայրում կանգնեցված ականավոր Հայ արքայի արձան: Մեր ազգը միայն հերոս մշակութային և ազատագրական գործիչներ չէ,որ ունեցել է.հզոր արքաներ էլ ենք ունեցել,որոնք պետք է մեզ հետ լինեն ամենուր՝իրենց արձանների միջոցով մեզ պետականապաշտամունք սնուցելով: Օրինակ մայրաքաղաքի կենտրոնում նախկին լենինի արձանի տեղում այլ արձան կանգնեցնելու համար մտահղացման և դիզայնի մրցույթ էր անցկացվում տարիներ առաջ,բայց հաղթող չեղավ: Ըստ իս այդտեղ պետք է լինի մի արձան,որը չի կոնկրետացնի որևէ ժամանակաշրջանի հերոս,կամ գործիչ,այլ՝ բոլոր ժամանակների և արժեքների կրող հայի հավաքական կերպարը,ի դեմս մեր ակունքի,մեր սկզբի,մեր նախնու՝Հայկ Նահապետի.աղեղնավոր Հայկի արձանը միայն խորհրդանշում է ռազմիկ Հայկին,իսկ նրա միայն մեկ արձան ունենալը ուղակի սխալ է: Հայկի արձանը մայրաքաղաքի սրտում պետք է արտացոլի Հայկ ռազմիկին,նահապետին,մեր սկզբին և ամենակարևորը՝ Հայոց պետականության հիմնադրին՝ առաջին Հայ արքային:

 

Տիգրան Մկրտչյան