Հայաստանում երևի կլինի մոտ 2 միլիոն բնակչություն, որին անվանում ենք նաև «ժողովուրդ»: Հետևաբար «ժողովրդի կածիք» կարող ենք համարել առնվազն այդ 2 միլիոնի 50 տոկոսից ավելի մասի կարծիքը, որը կազմում է 1 միլիոնից ոչ պակաս մարդու կարծիք, այլ ոչ թե 100-200, կամ թեկուզ 500 մարդու: Տարբեր միջոցառումներին և ֆեյսբուքյան քննարկումներում մշտապես ակտիվ են մի քանի հարյուր մարդ, որոնք դեռ շատ քիչ են 1 միլիոն լինելու համար և որոնց արտահայտած կարծիքները մեծամասամբ հակասում են այն 1 միլիոնի՝ իրական ժողովրդի կարծիքներին: Ասածս այն է, որ պետք չի ամեն պատեհ ու անպատեհ առիթով խոսել ժողովրդի անունից՝ ժողովուրդն էսպես ա ուզում, ժողովուրդն էնպես ա ուզում... Ժողովրդի՝ ինչպես ուզելը ֆեյսբուքում չէ, որ արտահայտվում է: Առավել ևս՝ թող ոչ մի կողմը իր կարծիքը չփաթաթի մյուսների վզին՝ հղում անելով «ժողովրդին»:
Կարեն Վարդանյան