Հենրիխ Մխիթարյանը համաշխարհային ֆուտբոլում վստահաբար կարող եմ ասել, որ գերաստղ է, բայց գերաստղ լինելով համեստ ու իր գործին նվիրված անձնավորություն է ու դա զգալու համար պետք չէ նրա հետ ծանոթ լինել: Նա չի մոռանում, որ հայ է ու իր յուրաքանչյուր գործողությունով նպաստում է հայերին: Նրա օրինակին հետևելով բազմաթիվ երեխաներ կտրվում են փողոցից ու ձգտում են դառնալ ոչ թե Ռոնալդո, որ թե Պելե այլ Մխիթարյան ու ոչինչ որ նրանք կարող է չդառնան լավ ֆուտբոլիստներ, բայց Մխիթարյանի օրինակով սովորում են ձգտել, սովորում են հաղթահարել դժվարությունները ու սովորում են թե ինչպես կարելի է ՀԱՅ մնալ: Այդ հատկանիշները նրանց պետք կգան հաստատ կյանքի մնացած բնագավառներում:
Շնորհակալ եմ մեր Հենոին իր բարի մարդ լինելու համար:
Դե քայլեցինք ժամանակն է իրար ասենք բարի գիշեր ու խաղաղ երազներ:
Էդգար Խաչատրյան