Մի քիչ քայլենք ու խոսենք Միսաք Մանուշյանի անվան պուրակի մասին:
Այսօր Եզնիկ Կողբացի, Արամի փողոցների և Մաշտոցի պողոտայի հարակից պուրակը անվանակոչվեց Միսաք Մանուշյանի անունով: Մի քանի ՀՀ քաղաքացիներ չէին ցանկանում, որ պուրակը այդպես կոչվի, որովհետև կարծում էին, որ այն արդեն անուն ունի՝ Մաշտոցի պուրակ:
Այդ պայքարը իմ համար գաղափարական հիմք չուներ: Այն մարդիկ, ովքեր պայքարում էին անվանակոչման դեմ 2 հիմնական կետ էին նշում:
1. Դա պայքարի և քաղաքացու հաղթանակի վայր է եղել և մարդիկ այա անվանել են «Մաշտոցի» պուրակ:
2.Ինչո՞ւ Մաշտոցը վատն է, որ նրա անունը պետք է փոխվի:
Հերթով անցնենք այս կետերով՝
1. Այո դա կարող է հաղթանակի ու պայքարի վայր լինել, բայց պայքարել Միսաք Մանուշյանի անունով պուրակը անվանակոչելու որոշման դեմ, դա ապացույց է այն մասին, որ շատերը՝ այնտեղ գտնվողներից, չգիտեն Միսաք Մանուշյանին: Միսաք Մանուշայնը հենց պայքարի ոգի է, նա իր ընկերների հետ չվաղեցավ մահին նայել աչքերի մեջ ու հպարտությամբ ընդունեց գնդակը սրտին, նա մարդասեր էր, նա ատելություն չուներ իր սրտում,նա նույնիսկ չէր ատում իրեն սպանողներին, Սիրում էր Հայաստանը: Եթե այդ պուրակը պետք է անուն ունենա՝ Միսաք Մանուշյանի անունը պետք է կրի:
2. Մաշտոցը մեծ հայորդի էր, նրա անունով քաղաք անվանակոչելնել է քիչ, սակայն երբ այդ փաստը դարձնում են դրոշակ, այստեղ սկսվում է հակասությունը: Նախ պուրակը պաշտոնապես անուն չի ունեցել և այն ոչ թե վերանվանվում է, այլ անվանակոչվում է:Մաշտոցին բոլորը գիտեն, իսկ Միսաք Մանուշյանին՝ քչերը: Հիմա այդտեղով քայլելուց , ես հպարտությամբ կպատասխանեմ այն հարցին, թե ով է Միսաք Մանուշյանը, եթե իմ արտասահմանցի ընկերները հարցնեն:
Հ.Գ.Սադրիչ գործողությունների պետք չէ դիմել, այս կամ այն երևույթի ժամանակ:
Հ.Գ.Գ Ոստիկանին հայհոյելու համար, կամ արայով նրա հետ խոսելու՝ Արևմուտքում՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում,հայհոյողը կարող է երկար տարիներ ճաղերի հետևում հայտնվել, էլ չեմ ասում այն ծեծը որին կենթարկեն ոստիկանները իրենց հայհոյողին:

 

Էդգար Խաչատրյան