Եթե պարտադիր բաղադրիչը հանվում է, ապա ինչո՞ւ հակասահմանադրական չի ճանաչվել դրա սահմանումը՝ տրված 2-րդ հոդվածի 28-րդ կետում՝ «պարտադիր կուտակային կենսաթոշակ՝ պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակներում մասնակցին սույն օրենքով սահմանված կանոնների համաձայն վճարվող կենսաթոշակ»: Եթե ասվի, որ այն էական չէ, ապա նշեմ, որ հակասահմանադրական է ճանաչվել ՍԴ ներկայացված հայցի առումով շատ ավելի ոչ էական՝ նույն հոդվածի 6-րդ կետի «երաշխիքային ֆոնդ' սույն օրենքի համաձայն' ստեղծված պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների' ճշգրտված տարեկան գնաճով վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդ, որի տնօրինման և կառավարման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» վերջին մասը՝ «... որի տնօրինման և կառավարման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» (թեև այն տրամաբանական կապի մեջ է գտնվում հետագա «ճանաչումների» մասով):

 

 

Վախթանգ Սիրադեղյան