Պարտադիր բժշկական ապահովագրություն: Իհարկե բժշկական ապահովագրությունը շատ լավ բան է և այն մեծ կիրառում ունի տարբեր առաջադեմ երկրներում, բայց խնդրանք այն մարդկանց ովքեր այս օրենքը մշակելու են պարտադիր բաղադրիչը հանեմ: Ես եմ ու չեմ ուզում ապահովագրվեմ, սա ԱՊՊԱ չի, որ ասենք դիմացինին եմ վնաս տալիս, ես իմ առողջությունը: Ամեն ամիս 5000 դրամը առաջին հայացքից փոքրիկ գումար է, բայց եթե ընտանիքում 4 հոգի են դա կազմում է 20.000 դրամ, ընթացիկ կոմունալ վճարները մոտ 30.000 դրամ են(ձմռանը միայն 40.000 դրամ տաքության համար է ծախսվում), եթե հաստատվի կուտակային կենսաթոշակը ու եթե տանը երկու հոգի են աշխատում 120.000 դրամով 20.000 դրամ էլ դա + ճանապարհածախս որը ամսեկան մեկ մարդու համար միջինը 25.000 դրամ եմ հաշվարկել: Ստացվում է ամսեկան ընտանիքում 240.000 դրամից հանում ենք 120.000 դրամը ու ամսեկան բյուջեն կազմեց 120.000 դրամ ու սա այն դեպքում եթե տան մյուս անդամները տրանսպորտից չօգտվեն ու տեղ չգնան: Հագուստ, համալսարան ու բանկային վարկերը չեմ հաշվարկում: