Այն, որ ԼՂՀ նախագահը «Արիության մեդալով» է պարգևատրել 3 զոհված զինծառայողներին, լավ է, իհարկե: Բայց ինչու միայն նրանց. միթե զինվորները թշնամու բանակի հատուկ ստորաբաժանումների մարտիկների հետ մղված մարտերում անպայման պիտի զոհվեին, որ արժանանանայինն գնահատանքի: Իսկ այն վիրավորնե՞րը, որոնք կյանքի ու մահու կռիվ են տալիս հոսպիտալներում, տղե՞րքը, որոնք հերոսաբար երկու ժամ դիամդրել են, հետո էլ, ըստ պաշտոնական տեղեկատվության ետ շպրտել, մինչև իրենց դիրքերը հետապնդել ազերներին՝ ոչնչացնելով ողջ ջոկատը, արժանի չէի՞ն գնահատվելու: Միթե՞ իսկապես մարդիկ մտածում են, թե այդ մեդալները հետմահու շնորհելով՝ մեղմելու են զոհերի հարզատների ու ողջ ազգի վիշտը, ցավը:

 


Ինչո՞ւ եք մեդալով պարգևատրումը դարձում էսքան շաբլոնային մի բան, զոհվելու դեպքում պարտադիր կիրառման ենթակա ատրիբուտ՝ արժեզրկելով թե շնորհվող պարգևը, թե իրենց ծառայողական պարտքը պատվով ու հերոսաբար կատարած տղերքին ու թե նրանց արածը:

 

 

Գևորգ Դարբինյան