Հիմա էլ սկսել են գրել, որ ցեղասպանություն չի եղել 15 թվին: Էս ի՞նչ ծայրահեղություններ են ախր: Ախր հնարավոր չի՞ հանգիստ, առանց ծայրահեղությունների ապրել:
Մեկը, «... հասե՜ք, հայերին ցեղասպանում են Սիրիայում» բղավելով, չեղած տեղից գումարտակ է սարքում, որ գնա արդյունքում Ասադին օգնի, մյուսն էլ ասում է՝ «... ի՞նչ ցեղասպանություն, տենց բան չի եղել...»: Հա, հասկացանք, որ գերտերությունները գենոցիդի փաստն օգտագործում են իրենց շահերի համար (նույնն անում է նաև Եվրամիությունը և մասնավորապես մեր սիրելի Ֆրանսիան՝ թուրքերին ԵՄ չընդունելու նպատակով), բայց ի՞նչ իմաստ ունի Օբամայից ավելի շատ մտածել ԱՄՆ-ի մասին, Պուտինից՝ Ռուսաստանի, Ասադից էլ՝ ալավիտների, Յացենյուկից՝ Յացենյուկի, Յարոշից՝ Յարոշի մասին:
Էս ինչու՞ ենք մենք այսպիսին: Ինչքա՞ն պետք է բանականությունից հեռու լինենք, որ ՆԱՏՕ-ՌԴ հակամարտությունը մեզ այն աստիճան ցնդացնի, որ մենք սկսենք կասկածել անգամ՝ Արևմտյան Հայաստանում հայեր ապրե՞լ են առհասարակ, թե՞ ոչ: Բա եթե գենոցիդ չի եղել, ՈՒ՞Ր են էդ մարդիկ:
Հա, մեր այդ ցավալի փաստը օգտագործել են ու օգտագործելու են, քանի դեռ այնպիսի երկիր չենք, որ այդ հարցն այլևս ուրիշները չօգտագործեն՝ միաժամանակ վնասելով մեր պետական շահերը և իրենց հակառակորդ գերտերությունների հարվածի տակ նետելով մեզ: ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՆ, քանի դեռ մենք ենք այդ հարցը մանրադրամ սարքած ման գալիս... Մանրադրամ ենք էլի, հո զոռով չի...
ՀԱ, ՀԱՍԿԱՑԱՆՔ. ԳԵՆՈՑԻԴՆ էլ են ռուսներն ու ԿԳԲ-ն հնարել:
Սուրեն Նազինյան