Ոնց եմ սիրում, որ մեր ժողովրդի մեջ գլուխ է բարձրացնում մտավոր զանգվածն ու սկսում իրերն իրենց անուններով կոչել։ Երանի միշտ ակտիվ լինի այդ զանգվածն ու միշտ սեփական կարծիքով, վերլուծությունով ու տեսլականով հանդես գա, ինչպես դա արեց Քեսաբի հետ կապված։
Մնում է իշխանությունները հետևություններ անեն և քայլեր կատարեն օգնելու համար մեր հայրենակիցներին՝ համոզելով տեղափոխվել Հայաստան, թեկուզ ժամանակավոր, և զերծ մնան սիրիական պատերազմող կողմերից որևէ մեկին ուղիղ ու բաց աջակցումից, առավել ևս կանխեն այլ պետությունների սադրանքին մեր ժողովրդի և իրենց յուրայինների մասնիկ դառնալը։
Նարեկ Այվազյան