Վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական բանակը մի շարք զինծառայողներ կորցրեց, որոնց շարքում էր նաև ԶՈւ գնդապետ, ով մասնակցել էր ապրիլյան մարտերին՝ Լելե Թափա դիրքի դիվերսիոն հարձակմանը: Կրած կորուստներից հետո հակառակորդի բանակի ղեկավարությունը սկսեց կիրառել ԱԹՍ-ներ, քանի որ այդքան մարդկային կորուստը հանրությունից գաղտնի պահելը արդեն անհնար էր, իսկ զոհերը իրականում ավելի շատ են եղել, քան բացահայտված ու պաշտոնական հայտարարվածները:

Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ 4մլրդ դոլար ռազմական բյուջեով ժողովրդի առաջ գլուխ գովացող երկրի զինված ուժերը օգտագործում են ինքնաշեն ԱԹՍ: Այն իրենից ներկայացնում է ամենահասարակ շիշը, մեջը նռնակ և թռչող սարք, որի ընկնելու դեպքում պայթյուն է գրանցվում:

Երևի վերջին օրերին Նախիջևանում տեղի ունեցած հրամանատարական հավաքի ժամանակ հրամանատարներին և նրանց տեղակալներին հատուկ հավաքել էին շշի մեջ նռնակ տեղադրելու արվեստին սովորեցնելու համար: