Այսօր արդեն 7-րդ օրն է, ինչ Բաղրամյան պողոտան մասնակի փակ է էլեկտրոէներգիայի թանկացման դեմ իրականացվող նստացույցի պատճառով: 7-րդ առավոտը, որը սակայն շատ էր տարբերվում իր նախորդներից: Փոխվել են, թե՜ առաջնորդները, թե՜ նրանց կոչերը: Այսօր ի տարբերություն անցյալ օրերի, առավոտը չսկսեցին աղոթքով, երկրի օրհներգով ու փողոցը գիշերվա ընթացքում կուտակված աղբից մաքրելով:

 


Վերը նշվածի հիմնական պատճառն այն է, որ «Հիմնադիր խորհրդարանը» և որոշ քաղաքական ուժեր փորձում են քաղաքականացնել և իրենցով անել երիտասարդական շարժումը: Սրա հետևանքով ստեղծված իրավիճակն է պատճառը, որ արդեն Բաղրամյան պողոտայում հավքավածների թիվն անհամեմատ քիչ է:

 

 


Նախկին առաջնորդների՝ իրենց պահանջի մասնակի կատարմանն ի պատասխան, Բաղրամյանից Ազատության հրապարակ տեղափոխվելու որոշումը դարձել է քննարկումների առիթ: Ոմանք ասում են, որ նրանց արածը ճիշտ չէր, իսկ ոմանք էլ համարում են, որ ստեղծված իրավիճակում ամենաարդարացի լուծումը դա էր: Օրինակ Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը ասել է, որ հարցի լուծումը կարող է լինել միայն մեկ՝ քաղաքակիրթ ճանապարհով՝ հայտարարված աուդիտի միջոցով. «դա կտևի երկար ամիսներ, բայց պետք է սպասենք դրա արդյունքներին, որից հետո նոր միայն հասկանանք մեր անելիքները», Գրականագետ Դավիթ Գասպարյանը երիտասարդների արածը արտակարգ մաքուր, ազնիվ արարք է որակավորել, որտեղ չկա ոչ մի քաղաքականացում, առավել ևս մայդանացում: Իսկ Գրող Աբգար Ափինյանն էլ սա համարում է առաջին հասարակական շարժումը, որտեղ չարություն չկա: Այսօր, սակայն որոշակի չարություն է նկատվում Բաղրամյան պողոտայում մնացած արմատականների մոտ:

 


Հանրապետության 4-րդ խոսափող Արշակ Սադոյանը, նույնպես անդրադարձել էր հանրապետությունում առկա սույն խնդրին: Մասնավորապես աուդիտ անցկացնելու որոշման վերաբերյալ Սադոյանն ասել է. «Իսկ եթե աուդիտի ձևավորման կարգը մեզ դուր չեկավ և մեր ներկայացուցիչները չընդգրկվեցին, վաղը նորից ենք հավաքվելու»:

 

 

 

Տիգրանուհի Դավթյան