Համո Սահյանի քրոջ՝ Պայծառ Գրիգորյանի պատմածից.
Սահյանի եւ Շիրազի տները մոտ էին, հաճախ էին հավաքվում Սահյանի տանը: Սահյանը շատ էր գնահատում Շիրազին, ասում էր՝ շատ սիրուն պատկերներ ունի: Հանդիպումներից մեկի ժամանակ Սահյանն ասել է՝ Շատ խելոք տղա է Արայիկը, Շիրազից վերցրել է տաղանդը, Սիլվայից՝ մազերը, ինչ լավ է, որ այտոսկրերը չի վերցրել: Այդ օրը Շիրազը պատմել է (արդեն բաժանված էին), որ Արային տեսել է ծխելիս, հարցրել է՝ ինչի ես ծխում, բալաս, Արան ասել է՝ պապա, վիշտս մեծ է: «Էնպես հուզվեցի»,-ասել է Շիրազը: