Էս  պարտադիր կուտակային ռեֆորմի իմիջին ոչ ոք այդքան չի վնասում, ինչքան սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը: Տնաշենը հերիք չի պարբերաբար հուներից հանում է հանրությանը անհեթհեթ մեկնաբանություններ անելով սկանդալային ռեֆորմի ու ՍԴ-ի որոշումների վերաբերյալ, մի բան էլ պարբերաբար տորպեդահարում է վստահության ցանկացած նշույլ, որ կարող է լինել մարդու մոտ:

Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ բողոքի ալիքը բարձրաացել ոչ այնքան նրա համար, որ մարդիկ չեն ուզում 5 տոկոս ավել տալ, կամ էլ նրա համար, որ չեն ուզզում համակարգը բարեփոխվի, այլ այն պարզ պատճառով, որ չեն վստահում գործող կառավարությանը և չեն հավատում, որ այդ փողերը երբևիցե հետ կստանան:
Հիմա էս մեր առանց այն էլ վստահության չտրամադրող արտաքինով նախարարին հարցրել են, թե պատրա՞ստ ա իր և իր ժառանգորդների ունեցվածքով երաշխավորել այդ վճարումները ու համապատասխան պայմանագիր կնքել, իսկ նախարարն ի՞նչ անի որ լավ լինի... Մերժել է...
Ասա տնաշեն, մեկ ա ոչ մի պայմանագիր էլ չէիր կնքելու, եթե ինչ որ բան էլ ստորագրեիր, ապա այն ոչ մի իրավական ուժ չէր ունենալու, զատո ասելու էին, որ տեսեք, գոնե իրանք են դուխով, իսկ սենց մենակ էլ ավելի խորացրեցիր այն կասկածները, որ քցելու եք ժողովրդին հերթական անգամ:

 

 

Գևորգ Ալեքսանյան