Առաջնագիծը ամբողջովին համալրված է տեխնիկական միջոցներով, որոնց շնորհիվ հնարավոր է դիտարկում անցկացնել թշնամու խորքում ՝ թե գիշերը, թե ցերեկը:

 

Այս օրերին փորձարկում ենք սարքեր, որոնք առաջիկայում կներդրվեն պաշտպանության համակարգում, ինչն ավելի կբարձրացնի մարտունակությունը և անվատնգության երաշխիքը:

 

Սարքերը հնարավորինս ապահովում են զինվորի անվտանգությունը, միջադեպերի մեծ մասը զինվորի անփութության հետևանք է:

 

Մենք թույլ չենք տալու թշնամուն խոսել մեզ հետ ուժի լեզվով:

 

Սպառազինության որակից ու քանակից առավել կարևոր է զինվորի տեսակը, որը ունի հայոց բանակը և չունի թշնամին:

 

Մեր զինվորը գիտի ինչի համար է կռվում, հայրենիքի համար պատրաստ է անձնազոհության, իսկ ժողովուրդը բանակի կողքին է. հենց այս պատճառով էլ ունեցել ենք հաղթանականեր ու կունենանք նոր հաղթանակներ
հենց այս պատճառով Արցախն անպարտելի է .... !!!

 

Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լ. Մնացականյան