Այսօր Մոուրինյոյի «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունելու է Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիին». երկու մարզիչների ու ֆուտբոլային փիլիսոփայության դասական դիմակայություն, որը պատմություն ունի՝ այս մարզիչների գլխավորությամբ Բարսելոնայի» ու Ռեալի» ժամանակներից:
Գվարդիոլայի Մանսիթին այսօր աշխարհի, թերեւս, լավագույն ֆուտբոլային ակումբն է՝ իր գրավիչ, դիտարժան, հարձակվողական, արդյունավետ ու սիրուն խաղով. Գվարդիոլայի գլխավորած բոլոր թիմերն են այդպիսի ֆուտբոլ ցուցադրել («Բարսելոնա», «Բավարիա»):

 


Մոուրինյոյի գլխավորած թիմերը խաղը ուղղակիորեն զզվեցնող է, հակաֆուտբոլային, ոչ մի դիտարժանություն ու գրավչություն չունի, շատ դեպքերում՝ հոգնեցնող ավտոբուս է: Ու այս ամենը՝ չնայած այն բանին, որ այդ թիմերում («Չելսի», «Ինտեր», «Ռեալ», «ՄՅՈւ») փայլուն ֆուտբոլիստներ են խաղացել: Այսօր էլ ՄՅՈւ-ում լավ ֆուտբոլիստներ կան, բայց թիմի խաղը՝ որպես այդպիսին, ոչ մի հմայք ու հետաքրքրություն չունի: Սա ֆուտբոլիստներից կախված չէ, այլ մարզչից, նրա ֆուտբոլային մտածողությունից ու տակտիկական պատկերացումներից:
Համոզված եմ՝ այսօր Մանսիթին սպանելու է ՄՅՈւ-ին: Եւ ուրախ կլինեմ դրա համար, մանավանդ մեր Հենոն չկա: Ու լավ է, որ չկա. Հենոն ինչքան շուտ ձերբազատվի Մոուրինյո կոչվող հակաֆուտբոլային երեւույթից, այդքան լավ իր համար:

 

 Համլետ Կիրակոսյան