Հետաքրքիր են ՞Գելափի՞ և մյուսների կատարած սոց. հարցումների արդյունքները... բավականին տարօրինակ տվյալներ են ստացվում, երբ գործող իշխանությունը, ի դեմս Սերժ Սարգսյանի, հավաքում է շուրջ 60-70%, հարցմանը մասնակիցների շրջանում(բավականին էքստրաօրդինար թվեր են 600.000 աղքատ, տարեկան 50-60.000 արտագաղթող ունեցող երկրի համար):
Ինչևէ, Shushan Vardanyan-ի հետ միասին իրականացրինք մեր սոցհարցումը ողջ Երևան քաղաքում, փետրվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում:
Հարցումն անց է կացվել բոլոր համայնքներում' մետրոյի կայարաններում, առևտրի կենտրոնների շրջակայքում և բակերում:

Հարցմանը համաձայնվել է մասնակցել -670 հոգի, որոնցից
«Ընտրություններին մասնակցելու եք» հարցին այո է պատասխանել-579 քաղաքացի -86.41%
«Եթե վաղը լինեին ընտրությունները թեկնածուներից ում կտայիք Ձեր ձայնը» հարցին նշված թեկնածուների օգտին է քվեարկել.
Րաֆֆի Հովհաննիսյան – 156 քաղաքացի -23.28%
Սերժ Սարգսյան-134 քաղաքացի-20%
Պարույր Հայրիկյան -20 քաղաքացի-2.98%
Հրանտ Բագատյան -14 քաղաքացի-2.09%

Բոլորին դեմ կամ հրաժարվում է պատասխանել- 176 քաղաքացի-26.3%
Չեն կողմնորոշվել-125 քաղաքացի-18.6%
Մնացած 6.75% -ը բաժանվում է մյուս թեկնածուների միջև

«Թեկնածուներից ում միանշանակ չէիք տա Ձեր ձայնը» հարցին քաղաքացիները պատասխանել են.
Սերժ Սարգսյան-148 քաղաքացի- 22%
Վարդան Սեդրակյան -39 քաղաքացի-5.82%
Անդրիաս Ղուկասյան-29 քաղաքացի-4.32%
Պարույր Հայրիկյան-29 քաղաքացի-4.32%
Արման Մելիքյան-12 քաղաքացի-1.79
Հրանտ Բագրատյան-26 քաղաքացի-3.88%
Րաֆֆի Հովհաննիսյան-8 քաղաքացի-1.20%
Ոչ մի թեկնածուի չեն բացառում, թաքցնում են կամ չեն կողմնորոշվում' 148 քաղաքացի 22%:
67 հոգի չի ցանկացել մասնակցել հարցմանը

Հարցումն անցկացրել են Գևորգ Ղահրամանյանը և Շուշան Վարդանյանը, ԷՊՍԻԼՈՆ Քաղաքացիական Հասարակություն ՀԿ-ի անունից: