Այս ընտրությունների գլխավոր գիծը ի սկզբանե եղել է քաղաքական դաշտին ու հանրությանը սպասման մեջ պահելը. նախ Գագիկ Ծառուկյանը ամիսներ շարունակ այդպես էլ չէր կողմնորոշվում ու ասում՝ առաջադրվելու՞ է ընտրություններում, թե ոչ, իսկ կուսակիցները օրումեջ տարբեր բաներ էին ասում՝ այսօր, վաղը, մյուս օրը: Վերջում ասաց՝ չէ: Ապա եկավ Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասելու ժամանակը: Նույն պատմությունը: Հիմա Պարույր Հայրիկյանին են սպասում. կդիմի՞ ՍԴ, թե՝ չէ: 10 օրվա մեջ արդեն 10 անգամ որոշում է փոխել, ու հայտնի չէ դեռ այդ որոշումը...սպասում ենք...