Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և որդու ևս մեկ ձայնագրություն է հայտնվել համացանցում: Այս անգամ նրանք քննարկում են ինչ-որ գործարարի հետ կապված 10 մլն դոլարի պատմություն:
«Այդ փողը մի վերցրու։ Ինչքան որ խոստացել է, թող դա բերի։ Եթե չի բերելու, ուրեմն պետք չի: Ուրիշները բերում են, ինքը ինչո՞ւ չի բերում »,- որդուն հորդորում է Թուրքիայի վարչապետը:
Ձայնագրության մեջ նաև գործարարի անունն է նշվում, ու խոսքը հիմնականում նրա շուրջ է պտտվում, որ նրա առաջարկած գումարը քիչ է:
Նշենք, որ օրեր առաջ մեկ այլ ձայնագրություն էր հայտնվել, որտեղ Էրդողանը «Մեծ կաշառք» օպերացիայից հետո զանգում է որդուն և կարգադրում թաքցնել տանը եղած գումարը:
aysor.am