Ճամփան աննորոգ,ուրիշ ճամփեքի ուղին քարուղի,
Անդարձ փաղչում են քարավանները կարոտի հետքով,
Մի բուռ սերմածին հասկեր են թաղվում օտար հողերին,
Գուժական երթի,անցեղ դևերի գելաշունչ մեղքով:

ԵՎ ցեղն էր անհաղթ ու անմիաբան իրենց կուլ տալով…
Բռունցքի բուռն էր ծերանում կյանքի հորձանուտներում,
Գենը օտարին փոշիանում էր զոմբիանալով
Անբույր վարդերին անմխիթաբար գերի են դառնում:

Երգում եմ ահա հին գաղթի երգը անձայն,դառնահույս,
Աղերսի սաղմոս թող հառնեն երգով՛հոգուս տավիղից,
Գեթ մի աղերսանք ունեմ առ Աստված՛ուղիս դեպի լույս,
Հանիր մտավոր գուժ գաղթի ճամփան էս խաբված ցեղից: