Անանուն. Ես 10 օրից գնում եմ Հայաստանից..., ինձ բացարձակ չի հետաքրքրում ինչ կլինի վաղը::
Գիշերը ինձ զանգ է տալիս մեր ակտիվիստներից մի աղջիկ ,զգում եմ, որ ինչ-որ մի բան այն չէ: Մի երկու հարցադրումից հետո սկսեց լացել ու պատմել.
- Երեկոյան հատուկ գնացել եմ Մալաթիա, մի կնոջ տուն, որին շատ լավ ճանաչում եմ և ով երեկ Փակ շուկայի մոտ ներկայանում էր տեղի բնակիչ և առևտրական: Իմ բարևից անմիջապես հետո ոգևորված ինձ ասում է. "էսօր ինձ Հայլուրով կտենաս", փորձում եմ հասկանալ ինչի?, այդքան մեծ ցանկություն ուներ Հայլուրով երևալու?, պատասխանը չի ուշանում.
- 10 000 դրամ փող են տալիս, վատ ա, եսօր հացի փող չունեի, վաղն էլ եմ գնալու: Փորձեցի բացատրել, անիմաստ, պատասխանը մեկն էր. "Ես 10 օրից գնում եմ Հայաստանից, ինձ բացարձակ չի հետաքրքրում ինչ կլինի վաղը:
....Ես ինձ շատ վատ էի զգում, որ ամբողջ ճանապարհին տրանսպորտի մեջ մի կերպ էի ինձ զսպում որ չլացեմ, ամաչում եմ, շատ եմ ամաչում: Առաջին անգամ ես ինձ անզոր զգացի ............ այդ կինը իմ ավագ քույրն էր:
..... Ես, որ միշտ գտնում եմ ինչ որ բան ասելու, իմ կյանքում առաջին անգամ չիմացա ինչ ասեմ, մի պահ կորցրել էի խոսելու ունակությունս: