Հայաստանի ողջ պատմության ընթացքում միակ ժամանակաշրջանը, երբ չի եղել արտագաղթ, այլ հակառակը' եղել է ներգաղթ, դա սովետական ժամանակաշրջանն է: Դա երևի սովետական աթեիզմով էր պայմանավորված, քանի որ սովետական ժամանակաշրջանում հայերի մոտ հայրենիքը նույնականացվել է տարածքի հետ, այլ ոչ թե եկեղեցու: Եթե հայրենիքը եկեղեցին է, այլ ոչ թե տարածքը, ապա կարելի է գնալ Մոսկվա, Փարիզ, Վանկուվեր..., այնտեղ էլ կարմիր տուֆով "հայրենիքներ" են կառուցված, կարելի է կիրակի օրը մոմ վառել և պարտքը հայրենիքի առաջ կատարված համարել: Իզուր չէր, որ Շահ Աբասը որոշել էր Էջմիածինը տեղափոխել Սպահան, որ հայերը ետ չվերադառնան, որովհետև հայերի համար հայրենիքը ոչ թե այն հողն էր, որի վրա կառուցված էր եկեղեցին, այլ եկեղեցու քարերը: Դրա համար էլ Ղարաբաղի պատերազմը ներկայիս հայերի համար չդարձավ հայրենական պատերազմ, որովհետև այն տարածքի համար մղված պատերազմ էր, իսկ եկեղեցին ու հանրապետականները մեզ ցանկանում են ներշնչել, ինչպես նախորդ դարերում, որ հայրենասիրության օբյեկտը Հայ եկեղեցին է:

 

 

Ստեփան Դանիելյան