Բարի Լուր.
Երբ ես լսեցի այս լուրը, երջանկության արցունքներս հոնգուր հոնգուր իջնում էին ցած: Ինձ մի պահ թվաց թե աշխարհը իմ համար դարձել է գունավոր ու վերացել է գաղջը:
Այո: Իհարկե: Նրանք արժանիի էին դրան, միթե դուք մինչև այդ ամոթից գետինը չէիք ընկնում, որ ձեր ազգըընտիրները երթևեկում էին կակոյ նի բուդ 2008 թվականի ստից տոյոտաներով:
Ապրի մեր կառավարությունը, ապրի մեր բյուջեն: Սա երևի կառավարության ամենաճիշտ քայլն էր, շնորհակալ եմ պարոն Վարչապետ: Մեր ազգընտիրները իրականում շատ ունեին այս մեքենաների կարիքը:
Ես հիշում եմ ԱԺ աշխատակազմի ղեկավարի արցունքները, երբ նա մեքենա էր աղերսում ու ես հիմա չեմ կարող չուրախանալ, որ մեր նախարարի բալիկը այսօրվանից կժպտա:
Հա չմոռանամ ասեմ, էն աօթևանների արդունքների մասին մի մտածեք: Չէ հա, ինչ նեղություն, հենա իրանց համար յոլա են գնում էլի, էսօր անձրևի տակ վաղը ցրտին: Մի մտածեք բուժման կարիք ունեցող երեխաների մասին, հաստատ պետք չի, ինչ են անում իրենք բուժումը, դուք ճիշտ եք. «Հո պարտական չեք»:
Այսքանով եկեք բոլորս շնորհակալություն հայտնեք մեր առավարությանը, որ մեր անտուն ու առոջղական խնդիրներ ունեցող խեղճ ու կրակ օրենսդիրներին գթաց ու մի 40 000 դոլարանոց նվերներ բերեց:
Հ.Գ., Մեկն էլ կտաք Դումանյանի տղուն, թող ուրախանա, միգուցե խելք հավաքի մի քիչ:
Բարի լույս: