![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/blogs/92632.png&w=300&h=200&mt=1620291228)
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում գտնվող հյուրանոցի սրճարանից և կից գրառում արել. «Բարի՛ լույս, Երևա՛ն»։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Երևան է ժամանել ՌԴ ԱԳ ղեակավար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը։ Նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարարի ժ/պ Արա Այվազյանի հետ։