Իսկ հիմա, երբ օրը մթնել է,
եկ ամուր փակենք դուռ ու լուսամուտ
և դարպասներին, սողնակից բացի,
երկաթե լինգեր հենենք անհապաղ.
ավազակները սիրում են բացել
դժվար մատչելի ամրությունները,
իսկ բաց դռներից
մտնում են միայն
մանր գողերն ու սրիկաները։

«Զգուշություն», Վառլեն ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Ո՞Վ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՄԵՐ ԿԵՆԱՑ ԾԱՌԸ
(ֆելիետոնաշփոթ)
Հանրահայտ ժողիմաստությունը պատգամում է' այսօր ով չի սիրում մեր Կենաց ծառը, թող կորչի առհավետ նրա'
ա) նախընտրական խախտումների հուշամատյանը,
բ) «ատկատների» 2014-2018 թթ. ճանապարհային քարտեզը,
գ) հուշաղբյուրի տեղադրման վայրը' Երևանի մանկական զբոսայգու հարավային ծառուղում։ Հարավային ծառուղին նույն այն տխրահռչակ սեռաշեղումների ծառուղին է։ Ծրագրված է այստեղ տեղադրել այն «այրերի» հուշաղբյուրները, ովքեր գոնե երեք օրը մեկ օգտվել են սեռաշեղվածների ծառայություններից, ազնվորեն վճարել են պայմանավորված գումարը և վերջում էլ ինքնամոռաց շշնջացել են նրանց հակինթ ականջին. «Ո՜նց կուզենայի քեզնից մի տրանսվեստիտ տղա ունենալ»։
Անշուշտ, կռահեցիք. Կենաց ծառը մեր նորանկախությունն է, որդան կարմիրով և ապարանյան քամած մածնով բոյ քաշում։
Մի խոսքով, զվարճացանք լիաթոք, ժամն է արարման։ Այժմ կշոշափենք մի խնդիր, որի համեմատ անգամ վերոհիշյալը վաղանցուկ մի գարշանք է, ոչ ավելի։
ՍՆՆԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԳԵՆՈՖՈՆԴԻ ԴԵՄ
(պամֆլետագրոհ)
Վերջերս Նորք-Մարաշի վաճառատներից մեկից կիլոգրամը 960 դրամով նրբերշիկ գնեցի, «Моя семья» հանրահայտ ռուսական բրենդին տուրք տալով։ Բերեցի տուն, բացեցի փաթեթը, փորձեցի սնուցել «փոքր եղբայրներիս»։ Շեկո կատուս փշաքաղվեց ու սկսեց հաչել։ Նրբերշիկը գարշաբուրում էր։ Վրա հասած Կիֆլ շունս նրբերշիկը կուլ տվեց, որձկաց և սկսեց մլավել։ Կիֆլ շո՜ւնս, թաղի որկորային պատուհասը, որը կլանում է բացառապես ամեն բան, սկսած ժանգապատ խողովակից։ Մի խոսքով, Շեկոս խռովեց և բարձրացավ հարևանի տանիքը։ Կիֆլը վերականգնեց գռմռոցը և սրարշավեց դեպի Փակ շուկա։ Նրան այլևս ոչ ոք չի տեսել, չեմ գիտեր որտեղ ավանդեց անմեղ հոգին։ Պարզվում է' «Моя семья» բրենդի ներքո լայն ծովահենություն է ծավալել «Ալեքս Գրիգը»։
Եվ, խնդրեմ, ինչ է հրամցնում «Ալեքս Գրիգ» նրբերշիկը։ Մակնշումների ստվար մասն անգամ խոշորացույցով է անհնար ընթերցել, ներկայացնում եմ ընթեռնելին.
«Բաղադրությունը - տավարի միս, հավի կրծքամիս, խոզի սպիտակուց, տավարի սպիտակուց, սոյա, կարտոֆիլի օսլա, նատրիումի նիտրիտ, Ե451, Ե621, Ե300 ներկանյութեր, ԱԵ 124 համեմունքներ։
100 գրամ մթերքի սննդային արժեքը' սպիտակուց 12 գ, ճարպ 20 գ։
Էներգետիկ արժեքը' 228 կկալ, 75 % օդի հարաբերական խոնավության պայմաններում, 0օC-6օC ջերմաստիճանում, 20 օրից ոչ ավելի»։
Բայց ինչո՞ւ է նրբերշիկն այսքան էժան և ինչո՞ւ է խոզաճարպի անտանելի հոտ արձակում։

Շարունակությունն` այստեղ