Վլադիմիր Պուտին-Դոնալդ Թրամփ հանդիպումը,ավելի շատ դարձավ դեմքի միմիկաների մասնագետների, լոգոպոտեների ու դավադրությունների սիրահարների համար քնննարկամն առարկա, իսկ ահա քաղաքգետներն ու վերլուծաբանները առայժմ զերծ են մնում ընդարձակ մեկնաբանություններից,պարզ պատճառով։ Նախ մեկ տարվա ընթացքում երկու երկրների առաջնորդների առաջին հանդիպումից ինչ-որ բան եզրակացնելւ միանգամից դժվար է։ Երևի թե միակ բանը որ կարելի էր վերլուծել ու պատկերացնել,հենց ժեստերի լեզուն է, որտեղ ՌԴ ու ԱՄՆ նախգահները ցույց տվեցին իրենց՝ գործընկերոջ վրա հոգեբանական ազդեցություն գործելու մեխանիզմները։
Բուն քաղաքական պայմանավորվածությունների մասին,նորից նույն տեքստերն են եղել արարաողակարգային՝ կողմերը պայմանավորվել են ինտենսիվ աշխատել, շարունակել բանակցություններրը և այլն։ Միայն մեկ տարբերությամբ՝ Սիրիայի հարցում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը խոստացել են զինադադար կնքել, իհարկե ոչ ամբողջ տեղերում,այլ հատկապես այնտեղ,որտեղ ամեն օր մարդկային կյանքեր են խեղվում։
Դա թույլ կտա որոշաիկորեն մեղմեմ իրավիճակը։ Դե իսկ Ուկրաինայի հարցով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնն այս օրերին գնտվում է Կիևում ու բանակցություններ է վարում այդ երկրի իշխանությունների հետ։ Թիլլերոսոնը հայտարարել է,որ ռուս-ուկրաինական ճգնաժամում գլխավորը Դոնցկի ու Լուգանսկի ինքնավար շրջաններից ռուսական տեխնաիկայի դուրսբերումն է,ինչպես նաև Ղրիմի վերադարձը Ուկրաինային։ Առաջին երկու կետերը վաղ թե ուշ տեղի կունենա,սակայն Ղրիմին ուկրաինան հրաժեշտ է տվել շատ վաղուց ու դա անդառնալի փաստ է այլևս։
Կարեն Համբարձումյան