Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ազատության եթերում վարչապետը նստած գրեթե կես ժամ բացատրում ու գանգատվում է' Հրայր Թովմասյանի, Գագիկ Հարությունյանի և Սերժ Սարգսյանի կողմից' ըստ իր խոսքերի, գործված ապօրինություններից: Եթե այդպես է, ապա ինչու՞ է բողոքում: Այդ դեպքում ինչու՞ իրեն ընտրեցինք վարչապետ. որ բողոքի, բողոքի և ոչինչ չանի՞: Բա իր հռչակած Հեղափոխությունը՞:
Նաև' հայտարարեց, որ դեմ է սահմանադրության «հաճախակի» փոփոխություններին: Նաև իր խոսքերից հասկացվում է, որ, ըստ էության, սեփական քաղաքական նկատառումներից ելնելով' չի ուզում այն փոխել: Հետևաբար' Սերժ Սարգսյանի սահմանադրությունն իրեն այլևս փաստացիորեն դուր է գալիս:
Վարչապետն ուղղակի առաջնորդվում է անձնական-քաղաքական մանր շահերով և երկրի կարևորագույն շահերից մեկը' սահմանադրության փոփոխությունը մղում է հետին պլան' թողնելով անորոշ ապագային' թերևս իր պաշտոնավարման ավարտին, կամ հաջորդ վարչապետին:
Հեղափոխության դավաճանությունն այլևս պաշտոնապես փաստ է: