Նամակներս շարան-շարան,
Որ նետում ես դու աղբաման:
Ա՜խ, սիրելի՛ս, ես գրում եմ լուռ և անձայն,
Մտածելով, թե աչքերդ այն կկարդան:
Բայց ձեռքերդ, նամակներս վերցնելով,
Այն գրողին հայհոյելով,
Ծրարն անգամ չբացելով,
Այն գցում են, հազար տեղից ճղրտելով:
Չէի ցանկանում ես նահանջել,
Ու իմ ձեռքից քեզ բաց թողնել,
Եւ հանուն քեզ որոշեցի ես պայքարել,
Խենթություններ բազում անել.
Որոշեցի նամակ գրել քեզ ֆեյսբուքով,
Շտապելով մի քառատող հորինելով,
Ուղարկեցի ու շշմեցի քարանալով.
Բլոկ գցիր մի երկու տող ինձ գրելով:
Ինչեր ասես, որ չարեցի.
Գիտե՞ս, որքան քեզ հետևեցի:
Ամեն ինչ էլ հանդուրժեցի,
Եւ արդյունքում ես չհասա ոչ մի բանի:
Թանկացնում ես դու իզուր քեզ,
Հեռանու՞մ ես: Ինքդ գիտես:
Գիտեմ, հետո կփոշմանես...
Բայց ետ չգաս, սեր չխնդրես:
«Նամակներս անպատասխան»
Ազատ Մալխասյան
« Անգույն հեքիաթ » ժողովածու
2013