909 թ. գարնանը, երբ հայերը տոնում էին Ս. Զատիկը, Վասպուրականի արքա Գագիկի եւ արաբ ամիրա Յուսուֆի միացյալ բանակը ներխուժեց Հայաստան: 910 թ. Նիգ գավառի Ձկնավաճառ կոչվող վայրում միմյանց դեմ դուրս եկան գերազանցապես հայկական զորքերը' Արծրունիներն ընդդեմ Բագրատունիների: Սմբատ Ա-ի բանակը ծանր պարտություն կրեց: Ավելի քան տասը տարի Հայաստանն ավերվեց ու կողոպտվեց:
ՀԳ-Գագիկն այնուհետեւ զղջաց, զենքն ուղղեց արաբների դեմ, ապա կառուցեց Աղթամարի Ս. Խաչ հոյակերտ եկեղեցին՝ մեղքերի թողության եւ ազգի ներողամտությանն արժանանալու համար: