«Ժառանգականները» (հատկապես) խոսում են այն մասին, թե Կոնգրեսը, իշխանությունների հետ երկխոսելով, լեգիտիմացրեց վերջիններիս: Ո՞վ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելով' հիմնովին լեգիտիմացրեց նրա իշխանությունը. Կոնգրե՞սը, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ու հիմա Րաֆֆին արդարանալով ասում է, թե այնտեղ եղավ ո՛չ մի շնորհավորանք, ո՛չ մի շամպայն իր կողմից: Երևի, շնորհակալություն պիտի հայտնենք Րաֆֆիին, որ բանը չի հասել շնորհավորանքին ու շամպայնին...

Ինչքան էլ որ փորձեր արվեն ամենաֆանտաստիկ հնարքները կիրառել, մինևնույնն է այդ քայլը արդարացնող ոչ մի բացատրություն երեբք չի ընդունվելու: