Ինքս ինձ հրամայել էի, որ դատախազության կիկսերին, մինչև ընտրություններ չեմ անդրադառնա, բայց դատախազությունը ստիպեց ինձ չկատարել այդ հրամանը, գոնե այսօր:

Երկրում կրակում են ՀՀ նախագահի թեկնածուի վրա: Մահափորձ: Հարուցվում է քրեական գործ: Դեպքի վայրում, անգամ ոստիկանապետն է լինում՝ ի պաշտոնե:
Իսկ այսօր, ՀՀ գլխավոր դատախազը այցելում է Հայրիկյանին, և կներ եք արտահայտությանս, լայեղ չի անում, լրագրողներին երկու բառով բացատրություն տալ: չէ որ, նա Հայաստանի ուժային կառույցներից մեկի ղեկավարն է, պատգամավոր չի, թաղապետ չի, ժեկի աշխատող չի, գլխավոր դատախազն ա, կարար չէ, կանգներ ու երկու բառով ասեր, որպես պաշտոնյա, գնահատական տար: Չէ, ոնց կլինի, մենակ գնա ԱԺ Օսկանյանի ձեռն ուզի, ու խախտի անմեղության կանխավարկած:

Բա կարելիա տենց.