Թանկարժեք կոստյումներ ու էժան մարդիկ, մոդելներ ու մոթելներում տնքացող տիկնայք. Բարի գալուստ գյուղական գլամուրի ցուցահանդես՝ Elite Life Fair
Կեղծ ճոխություններ ու սպիտակ ատամների փայլի տակ թաքնվախ շինծու ժպիտներ, գյուղական գլամուր ու բոտեքսից հաստացած ալ կարմի շուրթեր, թանկարժեք կոստյումներ և էժան մարդիկ, շքեղ աքսեսուարներ, բայց դատարկ ու աղքատ հոգիներ: Ո՞ւմ եք զարմացնում, կամ ո՞ւմ եք փորձում խաբել: Ի՞նչ եք փորձում ցույց տալ, կամ ի՞նչ ապացուցել ձեր Elite Life Fair-ներով: Որ սա գավառ չէ՞ ու դուք այդ չգավառի էլիտա՞ն եք: Ինձ մի ծիծաղեցրեք, խնդրում եմ:
Երեկ Golden Palace հյուրանոցում պարզապես ցնծում էր մեր հասարակության սերուցքը: Այստեղ էին լյուքս կարգի ապրանքանիշեր ու ծառայություններ առաջարկող բոլոր ընկերություններն ու դրանց լյուքս ղեկավարերը, այստեղ էին բոլոր աստղերն ու սեքսուալ մոդելները, այստեղ էին բոլոր պաշտոնյաների տակ պառկող քաղաքի լավագույն սիրուհիները, այստեղ էին մոդելներ ու էժան մոթելներում ամեն գիշեր տնքացող կեղծ բարեպաշտ տիկնայք: Լեձի ի ջենտլմենի, դիմավորեք ու պայթեք, նրանք են մեր երկրի էլիտան:
Նայում ես սրանց ու ուզում ես ասել՝ այ հաստագլուխներ, դո՞ւք եք էլիտան: Դուք գոնե ձեզ հայելու մեջ նայե՞լ եք: Ձեր ամեոբայի IQ-ով դուք էլիտա ինչպե՞ս կարող եք լինել, որ եկել քեֆ եք անում, ու գոռում եք ի լուր աշխարհի, որ դուք այս գիշեր տժժում եք: Ինչպե՞ս կարելի է մի երկրում, որտեղ բնակչության կեսից ավելին աղքատ է, մի զգալի մասն էլ հաց է մուրում նման միջոցառումներ անել ու մամուլի բոլոր միջոցներով պրոպագանդել դա: Ի՞նչն եք նշում, կամ ինչի՞ վրա եք ուրախանում: Ո՞ր այս անօրինության պայմաններում հաջողացրել եք բոլորից շա՞տ թալանել, որ ժողովրդից գողացված փողերով մի երկու զռթուզիբիլ եք վրաներդ ամրացրել ու էլիտա՞ եք դարձել: Ձեր դատարկ հոգիները ու գեղացու խարանը ոչ մի թանկարժեք զարդ ծածկել ու մոռացության տալ չի կարողանալու: Դուք էժան գեղցիներ եք ու աշխարհում ոչինչ ու ոչ ոք դա փոխել չի կարողանալու:
Իսկական էլիտան վաղուց լքել է այս գետնախորշը, իսկական էլիտան սովից զրկրտում է ծայրամասում տեղակայված իր նեղլիկ բնակարանում, իսկական էլիտան իր հնաոճ, բայց կոկիկ հագուստով կանգնած է վերնիսաժներում, Սարյանի այգիներում ու իրեր է վաճառում: Իսկական էլիտան, ինձ շատ կներեք, ցանկացածն է բայց երբեք ոչ դուք: Դուք արտասահմանյան էժան խնջյունքերի մասովկա էլ լինել չեք կարող, դուք պարզապես ինչ որ մի բանի վատ քսեռոքս եք: Դուք... Դուք ինձ տհաճ եք: