Ես ուղղակի վստահ եմ, որ եթե Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի ժամանակ այս երգը դուրս գար, ամերիկացիները կարիք չէին ունենա Ճապոնիայի վրա ատոմային ռումբեր նետել, ընդամենը անհրաժեշտ կլիներ այս երգը գործի դնել և մարդկանց նյարդային սթրեսի միջոցով հասցնել մահվան ու էֆետն ավելի մեծ կլիներ իրականում:
Հարց. ի՞նչ լեզվով է այս երգը: Հայերե՞ն, թուրքերե՞ն, ռուսերե՞ն, ուզբեկերե՞ն... հարցը անպատասխան կմնա:
Արդյոք հայկական հեռուստաընկերությունները բարոյական պատասխանատվություն են կրում, որ նման բան են եթեր հեռարձակում:
Ինչո՞ւ հարցին չեն խառնվում Առողջապահության, Կրթության և Գիտության, Մշակույթի նախարարությունները և հատուկ ծառայությունները:
Արդյոք երգը ստեղծողները պատասխանատվություն կրում են նրա համար, որ մի ամբողջ սերունդ են այլասերում:
Հարցերը բազաթիվ են, պատասխանները դեռևս զրոյական: