2011թ. ընդունվել է "Կուտակային կենսաթոշակների մասին" օրենքը, համաձայն որի արդեն 2 տարուց ավելի գործում է մասնավոր կուտակային կենսաթոշային համակարգը, համաձայն որի կարող ենք կամավոր հատկացումներ կատարենք, որ 25-30 տարի անց բարձր կենսաթոշակ ստանանք:
Այսինքն լրիվ նույնն է, ինչ հունվարի 1-ից ներդրվող պարտադիր համակարգը, ուղղակի կամավոր սկզբունքով:
Եթե այս ամենը այդքան լավն է, իշխանություններից քանի հոգի են այս 2 տարվա ընթացքում միացել կամավոր կուտակային համակարգին:
Բա մի հատ ասեք' տեսեք մենք նույնիսկ կամավոր արդեն 2 տարի է միացել ենք այս համակարգին, ամեն ամիս հատկացումներ ենք անում...
Սպասում ենք, հրապարակեք Ձեր կուտակումները, մենք էլ միանանք, թե չէ թաքուն կուտակում եք, որ ինչ անեք?