(կուտակային կենսաթոշակի հաշվին Ռուսաստանն ընդհանուր առմամբ կուտակել է մոտ 3մլրդ ռուբլի)
Ռուսաստանի կառավարությունը քննարկում է, թե ինչ է պետք անել ամեն ամիս աշխատավարձերից պահվող և սեփական կուտակային կենսաթոշակ ձևավորող գումարների հետ : Աշխատանքի նախարարությունը գտնում է, որ այս ծրագիրը պետք է գործի ըստ քաղաքացու ցանկության, սակայն ֆինանսների նախարարությունը հակադարձում է, պնդելով, որ դա կործանիչ հարված կլինի ՌԴ տնտեսության համար .
Անցաց շաբաթ կայացած կառավարության նիստի ժամանակ, պետք է քննարկվեր այս հարցը, սակայն որոշում կայացվեց հետաձգել, իսկ հետագա քննարկումներն՝ ավարտվեցին անարդյունք : Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պահանջեց հավելյան ինֆորմացիա խնդրի մասին :
Չնայած, այդ ժամանակ Վ.Վ. պուտինը հանդիպելով բիզնես ներկայացուցիչների հետ, խոսքի մեջ նշեել է, որ այս ծրագիրը չի դադարեցվելու, և հարցը մնում է բաց :
Ռուսական Բի-բի-սի ծառայությունը փորձել է համառոտ վերլուծել կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ առաջացած խնդիրները և պարզել, թե որքանով է սա ազդում ՌԴ բնակիչների շահերի վրա :
Ո՞րն է Կուտակային կենսաթոշակային համակարգի իմաստը.
ԿԿՀ-ն (կուտակային կենսաթոշակային համակարգ) ՌԴ-ում հայտնվեց 2002 թվականի բարեփոխումների արդյունքում, երբ պարզ դարձավ, որ շատ շուտով բոլոր անաշխատունակների կենսաթոշակները վճարելը կդառնա անհարկի բեռ երկրի բյուջեի համար :
Հիմա ՌԴ-ոմ մեկ անաշխատունակի թոշակը վճարելու համար գումար է գանձվում ավելի քիչ, քան երկու աշխատունակ անձից (1,7) :
Ֆինանսների նախարարության կանխատեսումներով, եթե ռուսաստանում աշխատունակ բնալչության քանակը շարունակի նվազել,ապա 2020-ականներին այդ հարաբերակցությունը կհասնի մեկը-մեկին :
Կուտակային կենսաթոշակային համակարգը մշակվել է, որպեսզի հարավոր լինի խուսափել նման սցենարից : Բնակչի աշխատավարձից գանձվող 22%-ից վեցը գնում է կուտակային կենսաթոշակային համակարգ :
ԿԿՀ-ի կուտակած գումարները պահվում են ԶՆՀ բանկում, սակայն մինչև 2015 թվականի Դեկտեմբերի 31-ը յուրաքանչյուրը կարող է տեղափոխել իր գումարները այլ՝ ոչ պետական բանկ, որպեսզի նրանք կարողանան բազմապատկել այդ գումարները :
Բնակչի թոշակի մեկնելուց հետո, կուտակված կապիտալը բաժանվում է 228-ի, սա այն ամիսների քանակն է(19 տարի), թե միջինում որքն է ապրում քաղաքացին թոշակի անցնելուց հետո : Ստացված գումարն ամեն ամիս վճարվում է ապահովագրական թոշակի հետ միասին :
Անյ, որ կառավարությունը ցանկանում էր դադարեցնել այս ծրագիրը, հայտնի էր դեռրս անցածամառվանից : Դեռևս այդ ժամանակ, ըստ ԶԼՄ-ների նախարարական տունը բաժանվել էր երկու հակադիր բլոկների : Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության ղեկավար Մ. Տոպիլինը և փոխվարչապետ Օ. Գոլոդեցը դեմ են հանդես գալիս կուտակային կենսաթոշակային համակարգին և ցանկանում են չեղարկել այս ծրագիրը , և ֆինանսների նախարաությունը տնտեսական զարգացման նախարարրության հետ միասին՝ ցանկանում են պահել այս ծրագիրը :
Ինչո՞ւ են ցանկանում չեղարկել այս ծրագիրը .
Գործող կարգերի հակառակորդները պնդում են, որ կուտակային կենսաթոշակային համակարգը անարդյունավետ է :
ՌԴ բնակիչների մեծամասնությունը նախընտրում են հաշիվները պետական զարգացման բանկից տեղափոխելով՝ պահել մասնավոր ընկերությունների հաշիվներում : 25 միլիոն մարդ դեռ չեն ներկայացրել համապատասխան դիմում, իսկ 20 միլիոնն արդեն օգտվել են այդ իրավունքից :
Հաշվի առնելով գումարի արժեքազրկումն ու ինֆլյացիան , կասկածի տակ դրվեց կուտակված գումարների շահավետությունը : Մասնավորապես 2014թվականի տվյալներով, բոլոր այն ընկերությունների եկամտաբերությունը, որոնք ներդրումեր են ունեցել կենսաթոշակային կուտակային համակարգում, եղել են ինֆլյացիայից ցածր, այդ թվում նաև պետզարգացման բանկինը : Սա նշանակում է, որ երբ թոշակ ստանալու ժամանակը գա, կուտակված գումարները կդառնան չնչին ավելացում ապահովագրական թոշակին :
ՌԴ նախագահին առընթեր սոցիալական վերլուծությունների և կանխատեսումների ինստիտուտի պոխտնօրեն Յուրի Գորլինն ասել է.
- Իմ հաշվարկներով, 2005-2013 թվականների ընթացքում ոչ պետական թոշակային ֆոնդորի շահութաբերությունը միջինում կազմել է 5.7% : Սրա հետ մեկտեղ, այդ ընթացքում միջինում գնաճը կազմել է 9.1% : Նույնիսկ եթե այս գումարները ավանդի տեսքով պահված լինեին Խնայբանկ-ում, որտեղ երկարաժամկետ ավանդների տարեկան միջին փոխարժեքը կազմում է 9%, ապա կուտակված գումարը կավելանար, իսկ այսպես, իրականում դրանք կրճատվել են :
Եվ վերջապես ևս մեկ փաստ, որն այս ճգնաժամային իրադրությունում, չի կարող չհուզել կառավարությանը .
Սա թոշակային ֆոնդի հսկայական դիֆիցիտ է, որը փակվում է դաշնային բյուջեի հաշվին : Այս տարի այն կկազմի 431.3 մլրդ ռւբլի, մյուս տարի՝ 922.1 մլրդ, իսկ 2017-ին 912.2 մլրդ : Այդ թվում, ռուսների կենսաթոշակային խնայողությունների ծավալը գնահատվում է 3 տրլն ռուբլի :
Առանց այն էլ, կառավարությունը 2014-15թթ համար սառեցրել է կուտակային կենսաթոշակային բաղադրիչը (ոչ պետական ֆոնդերի շուկայում կարգ ու կանոն հաստատելու պատրվակով), այս ընթացքում բոլոր ներդրումները ծախսվում եմ ապահովագրական թոշակները ձևավորելու վրա : Սակայն միջոցների շարունակական բացակայության պարագայում, հնարավոր է, որ այս ծրագիրը չեղարկվի :
Ինչո՞ւ են լիբերալ տնտեսագետները դեմ կուտակային համակարգի չեղարկմանը .
Կառավարության սոցիալական բլոկը բավական բացասաբար ընդունվեց ռուսական մի քանի ազդեցիկ տնտեսագեների կողմից : Ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Կուրդինը հայտարարել է, որ դա զգալի հարված կլիներ թոշակային համակարգին : Այդ մտքի հետ համաձայն է նաև տնռեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեվը :
Նման որոշումն անարդյունավետ կլիներ : Պարտադիր կուտակային համակարգը՝ դա պետության ֆինանսական ենթակառուցավածքի կարևոր մասնիկ է : Դա << երկարաժամկետ գումարներ >> արտադրող մեխանիզմ է : Նախանշց նա իր բաժնի դիրքորոշումը :
<< երկարաժամկետ գումարներ >> ասելով, տնտեսագետները հասկանում են վարկեր և դրանցից բխող պարտավորություններ՝ առանց դրանց անհնար է գինանսավորել որևէ երկարատև ենթակառուցվածքային ծրագիր, օրինակ՝ շինարարությունը, օկուպացնելով իրեն միայայն մի քանի տարի անց :
Թոշակային խնայողությունները չի կարելի ուղակի հանել հաշվից, ինչպես օրինակ ավանդների դեպքում է, և բանկերը կարող են թողարկել այդ գումարները երկարաժամկետ վարկավորման ձևով : Հենց այդ պատճառով, կուտակային համակարգն այդքան կաևոր դեր ունի երկրի տնտեսությունում :
<< Իրականում, մենք << երկարաժամկետ փողերի >> աղբյուրներ չունենք : Մինչև վերջերս, այդպիսի աղբյուրներ եին հանդիսանում օտարերկրյա ներդրումները, բայց հիմա, ներքին պարտքերի հետ կապված իրավիճակը բավականին անորոշ է : Հասկանալի է, որ այս տարի անհրաժեշտ է դա վերադարձնել : Պարզ է, որ << երկարաժամկետ գումարները >> տնտեսությունում դառնում են ավելի ակտուալ : Պարզաբանել է իրավիճակը ՌԴ-ոմ և ԱՊՀ երկրներում << տնտեսության վերածննդի >> տնտեսագետ՝ Օլեգ Կուզմինը :
Եվ այստեղ, ԿԿՀ-ին ընդդիմացող ուժերը նկատում են, որ երկաժամկետ թոշակային փողերի ծավալը տնտեսությունում՝ փոքր է : Եթե հիշենք, որ 2014թ.-ին երկրից կապիտալի արտահոսքը կազմել է 150մլրդ դոլար, ապա ընդհանուր կուտակումներից ստացված մոտավոր 50 մլրդ-ը մեծ գումար չի թվում : Որպեսզի այդ << երկարաժամկետ փողերն >> իրականում երկարաժամկետ լինեն, անհրաժեշտ է ստեղծել նորմալ ֆինանսական և իրական ենթակառուցվածքներ : Ասում են նրանք :
Բայց կան նաև այլ փաստարկներ, որոնք խոսում են ի օգուտ Կուտակային կենսաթոշակային համակարգին :
Թեկուզ և ծրագիրն ամբողջ ուժով չգործեց, դա չի նշանակում որ պետք է այն քանդել :
- Ոչ պետական թոշակային ֆոնդորից ստացված միջոցները դեռ փոքր են, սակայն այստեղ հսկայան աճման պոտենցիալ կա :
Ասում է Օլեգ Կուզմինը :
Բացի այդ, ժողովրդավարությունն երկրում առաջվա նման մտավախություններ է առաջացնում :
<< Երբ ծնելիությունը բարձր էր, 1947-55թթ հետպատերազմյան սերունդն արդեն թոշակի էր անցնում : Այս ամենի հետ մեկտեղ, աշխատավայրերում նրանց փոխարինելու եկան 90-ականների փոքրաթիվ սերունդը, երբ ծնելիության մակարդակը միանգամից նվազեց : Այս կերպ, 2020-ականներին, աշխատողների և թոշակառուների հարաբերությունն երկրում կլինի 1/1 : Երբ խոսում են ԽՍՀՄ-ում բաշխողական կենսաթոշակային համակարգի արդյունավետության մասին, հարկ է հիշել, որ այդ ժամանակ երկրում թոշակառուների և աշխատողների հարաբերությունը կազմում էր 1/10, այսինքն՝ մեկ թոշակառու՝ 10 աշխատող : >>
Մարտին Лента.ru-ին տրված հարցազրույցում նշել է ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեև-ը :
Եթե մենք բնակչությանը դիտարկենք որպես աշխատանքային ռեսուրս, ապա 2016-27թթ ըստ կանխատեսումների աշխատունակ բնակչության թիվը 84,2-ից կնվազի մինչև 79մլն մարդ : Բնակչության ընդհանուր քանակից, աշխատունակների թիվը տատանվուն է 57,4%-ից մինչև 53,7%-ների միջև : Պարզաբանում է Օլեգ Կուզմինը << տնտեսության վերախնունդ >>-ից :
Հաշվի առնելով թոշակային ֆոնդի ներկայիս անբավարարությունը, ոչ ոք չի կարող կանխատեսել, որ կուտակային համակարգի չեղարկումից հետո, այն կպակասի :
Կարծես, կառավարությունն հայտնվել է իրավիճակում, երբ նույնիսկ համակարգի << վերակառուցումն >> անարդյունավետ կլինի :
Միյայն համաձայնեցված պայմանները ժողովրդավարական քաղաաքականության բնագավառում, տնտեսական իրավիճակի երկարաժամկետ կայունացումն ու երկրի ֆինանսական քաղաքականության կանխատեսելիությունը կարող են լուծել թոշակային ֆոնդի խնդիրները :
Սուրեն Ավդալյան