Պարտադիր կուտակային կենսաթոշակի անհրաժեշտության համար իբրև փաստարկ նշվում է, որ պետությունը կարիք ունի երկար ու էժան փողերի, այսինքն՝ մեր տնտեսությունը փողի կարիք ունի: Այստեղ, նախ տեղին է շեշտել, որ պոտությունը՝ լայն իմաստով, նաև հանրությունն է, և կարծես այս որոշումը հանրության ճնշող մեծամասնությունը համարում է իր շահերին ոչ համարժեք, և երկրորդ՝ ստացվում է, որ ոչ թե մեր բարեկեցիկ ծերությունն է կարևորում մեր պետությունը, այլ տնտեսությունը լրացուցիչ փողերով պահելու խնդիրը: Այլապես, դա չէր լինի պարտադիր՝ հարուցելով առանց այն էլ դժգոհ հանսարակության զայրույթը: Իսկ լավ հասկանալով, որ կամավորության դեպքում գրեթե ոչ ոք չի կուտակելու, ներդրվեց պարտադիր բաղադրիչը, որպեսզի այդ այնքան անհրաժեշտ փողերը հավաքվեն: Այլ տրամաբանություն ու բացատրություն չկա, իսկ բարեկեցիկ ծերության մասին ձևակերպումներն ընդամենը միֆ դառնալու հավակնության մակարդակի էպիտետ է:

 

Արման Սահակյան