Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի առաջին "պաշտոնական' արձագանքներից "սա իշխանության դեմ էր"-ը մի տեսակ ծամծմված է ստացվում: Ինչու էր իշխանության դեմ? Որպեսզի "վարկաբեկվի ազատ ընտրության իշխանության նպատակը"? Այն իրականում վարկաբեկելու կարիքը չկա. դրան պարզապես չեն հավատում, իսկ այս մահափորձի այդօրինակ պարզունակ մեկնաբանությամբ այդ հավատը ոչ ավելանալու, ոչ պակասելու է: Մահափորձի մեկնաբանության ոչ մի շոու նույնպես ի վիճակի չի լինի ազդելու այդ հավատը վերականգնելու վրա: Այնպես որ այդ մեկնաբանությունը երկրի ներսում առկա ոչ մի հարցի չպատասխաելով' լրացուցիչ վարկաբեկում է իշխանությունը, նրան դնելով անիմաստ և խղճուկ պաշտպանվողի կարգավիճակում, որին ոչինչ չի սպառնում: Դրսի համար առավել ևս այս մեկնաբանությունը որևէ ազդեցություն չպիտի ունենա. ՀՀ իշխանությունները այս տարբերակով չեն կարող համոզել, որ երկրում առկա ընդդիմությունն այնքան արատավոր է, որ ընտրում է իշխանությունը վարկաբեկելու այս կարգի անհեթեթ ձևեր: Քաղաքացու պաշտպանությունն ամբողջովին իշխանության պարտականությունն է, և եթե այն չի կարողանում իր այդ առաքելությունն իրացնել /իսկ չի կարողանում ակնհայտորեն - սկսած բանակից, "օլիգարխիական թիկնազորի" թիրախներից, բացահայտ քաղաքական սպանություններից... գումարած'այս ոլորտում համարյա բացարձակապես ոչ մի բացահայտված սպանություն/, և խեղջ ու թույլ մեկնաբանություններով /"սպանությունն իշխանության դե~մ էր", փրկեցե~ք, օգնեցե~ք/ միայն իր անզորությունն է վավերացնում: Ինչու պետք է, ուրեմն, մարդիկ պահեն "անզոր իշխանությունը"? Ինչու պիտի "դուրսը" ընդունի, որ իր առաքելությունները և օրինական պարտականությունները /հստակ տարանջատում եմ այս բառերը իշխանության կողմից սիրված "լիազորություններ" բառից/ չկատարող իշխանությունները միայն "սա իշխանության դեմ է" ոչնչով չհիմնավորված մեկնաբանությամբ կարող է բնութագրել երկրի իրավիճակը? Մնում է բոլորս նետվենք այդ խեղջ ու կրակ իշխանության պաշտպանությանը, փնտրենք սպանությունը/սպանությունները կատարողներին, բացահայտենք նրանց դավադիր մտադրությունները իշխանության դեմ, պայմանով... որ իշխանությունը մեզ չխանգարի:
Իշխանության համար տվյալ դեպքում ամենալավն այն կլինի, որ խոցելի մեկնաբանությունների փոխարեն հստակ աշխատիեն և գտնեն սպանության փորձը կատարողին, պատվիրատուին...
"սա իշխանության դեմ էր"-ը մի տեսակ ծամծմված է ստացվում
18:48 - 1.Փետրվար.2013
Առաջարկում ենք նաև
31/01/13 09:59
Իշխանությունը բարոյազրկում է հասարակությունը:
28/01/13 22:43
Շատ կուզենայի, որ աշխարհում երբևէ բանակի կարիք չլինի
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան