Շատ ճիշտ է ասում պարոն Հովհաննես Թեքգյոզյանը, հենց այսպես է, որ իշծանությունը բարոյազրկում է հասարակությունը: Մի կողմից' արտամղելով իրենց "չհարմարվողներին", մյուս կողմից' մեծացնելով հարմարվողների բանակը: Սա հենց այն է, ինչ վստահ մերժում է "ինչ հասարակություն ունենք, այդպիսին էլ իշխանությունն է" արտահայտության իրավունքը, հաստատելով իրականը' "ցանկացած իշխանություն ձևավորում է իր պատճեն հասարակություն": Միայն թե "չեբուրաշկաները", "մովսեսի քրմուհիները" հետագայում պիտի խնդրեն "հին դարմանը քամուն չտալ", ինչպես Նաիրի Զարյանն ու Հրաչյա Քոչարը կոչ էին անում Գուրգեն Մահարուն և իրենց ձեռքով բռնապետական իշխանության քմահաճույքին հանձնված այլ գրողների և նրանց զավակներին: "Հին դարմանը քամուն տալը" հաճախ բալասան է նոր բարմանի համար: Եթե ստալինյան շրջանի "հին դարմանը" քամուն տրվեր, այսօր անհամեմատ քիչ կլինեին չեբուրաշկաները...