Կեսօրին նորից այցելեցի Պարույրին և վստահաբար կարող եմ ասել, որ իր առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում: Վիրահատությունից հետո նորմալ խոսում էր, գիտակցությունը տեղն էր: Նույնիսկ հասցրեցինք մտքեր փոխանակել ընտրարշավի' հետագա հնարավոր շարունակության թեմայով: Ես նրան ասացի, որ հարկավոր է հետաձգել քարոզարշավը մինչ նրա ապաքինումը եւ չնայած որ մեր քարոզարշավը ողջ թափով ընթացքի մեջ էր, մենք հարգում ենք Սահմանադրությունը, որում ասվում է, որ նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում ընտրությունը հետաձգվում է երկու շաբաթով:
Պարույրին տեղյակ պահեցի, որ մենք այսօր հեռուստաեթերից հանել ենք մեր քարոզչական նյութերը' ի նշան զորակցության: