Այ հարգելի, սիրելի, պարոն Բագրատյան ջան, երբ նույն հարցոզրույցում որպես Կոնգրեսի հիմնական սխալ նշում եք, թե "մենք վճռական չէինք, սա էր պատճառը, այն երկխոսությունը, որ շատերը դեմ էին" իսկ դրանից մի քիչ առաջ պնդում եք, թե "Գաղափարական պահը կարևոր չէր 2008-ին, որ ուզում էինք իշխանությունը վերցնել, հիմա գաղափարական պահ կա: Էդ ռևոլյուցիոն ալիքը անցավ" այդ երկու պնդումների միջեւ հայեցակարգային արմատական հակասություն կա: Իմ համեստ կարծիքով քաղաքական գործչի խոսքը պետք է հետեւաղական լինի: Եթե դուք պնդում եք, որ այժմ գաղափարների պայքարի շրջան է եւ ռեվոլյուցիոն ալիքն անցավ, ապա դուք ոչ միայն երկխոսության նույն հայեցակարգի մեջ եք, այլ մի բան էլ ավելին՝ ընդունում եք, որ Հայաստանում առկա է մրցակցային քաղաքական համարգ, որի կոնտեքստում էլ միայն հնարավոր է գաղափարական պայքարը: Իսկ եթե երկխոսությունը սխալ էր, եւ խնդիրը վճռականության պակասն էր, ապա ինչպե՞ս է դրանից բխում ոչ "ռեւոլյուցիոն" եւ գաղափարական պայքարի հայեցակարգը, որն այժմ առաջարկում եք, եւ որն ըստ էության նույն երկխոսության շատ ավելի խորացած տարբերակն է: Երկխոսությունը քննադատելով հնարավո՞ր է արդյոք երկխոսության ավելի խորացված հայեցակարգ առաջարկել, կամ վճռականության պակասը մատնանշելով, առաջարկել "ռեւոլյուցիայից" հրաժարում: Ինչպես ասում են, նիչիվո լիչնըվը եւ հարգանքներով: