Ցնծա՛ Հայաստան աշխարհ, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հենց մեր փողոցում գտնվող մի շատ թանկարժեք ռեստորանում նշեց իր ծննդյան 53-ամյակը: Վարչապետը որոշել էր որևէ մեկից չթաքցնել իր ծննդյան օրվա խնջույքը, ուստի ընտրել էր մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկը և, հավանաբար պարտք վերցնելով միլիոնատեր կնոջից, ԱԺ նախագահով, նախարարներ-բաներով քե՜ֆ էր անում... Խորհրդային տարիներին իշխանությունները զգուշացնում էին բանրձրաստիճաններին հանրության սեփականությունը չդարձնել իրենց խնջույքները ծծնդյան օրվա խրախճանքներն ու զավակների հարսանիքները: Լենինգրադի երկար տարիների առաջնորդ Ռոմանովին պաշտոնանկ արեցին այն բանի համար, որ իր զավակի հարսանիքը Տավրիկյան պալատում էր արել... Իսկ մեր վարչապետը արտագաղթի ու ահագնացող աղքատության պայմաններում հենց մայրաքաղաքի սրտում ծննդյան օր է նշում՝ կարծես ասելով. ,,Դե, հայաստանցիներ, հիմա տեսեք, թե խիարը ո՜նց է թարս բուսնում,,... Մարդն, իհարկե, էն էլ Տիգրան Սարգսյանի նման երկիրը իր տնտեսությամբ քայքայման հասցրած, ոսկու պաշարները վաճառած, ,,ատկատների,, ցինիզմը մարսած, որևէ տնտեսական հայեցակարգ չներկայացրած, մարդը, կարող է և՛ ճոխ ծննդյան օր նշել, և՛ զվարճանալ, և՛ բարձր ծիծաղել հայաստանցիների վրա, որոնք, հավանաբար, առաջիկա հինգ տարվա ընթացքում էլ նրան են տեսնելու վարչապետի պաշտոնում, եթե, իհարկե, նախագահ Սերժ Սարգսյանն ի վերջո չհասկանա, որ երկրի դժբախտությունների մեջ կարևորագույն դերակատարություն ունիհենց ա՛յս վարչապետը, մեր բոլոր վարչապետների մեջ վատագույնը... Ես չգիտեմ, թե ի՞նչ է ասել իր բաժակաճառում Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանին, ի՜նչ ենթատեքստով մտածել է, որ կարող էր ինքը լինել այդ պաշտոնում, բայց համոզված եմ, որ խեղճերի այդ խրախճանքում ոչ ոք չի հիշել հայաստանցու մասին, այն մասին, որ ժողովրդի ,,մասալին,, քեֆ անող վարչապետի անունը վաղը, մյուս օրը կարող է հայտնվել հայ ժողովրդի մեծագույն թշնամիների շարքում, իսկ դատարկվող եերկրի խորապատկերին հառնելու է սովի ու աղքատության ուրվականը՝ իր ժպտացող դեմքով... Տեղին է հիշել Շեքսպիրին. ,,Մարդը կարող է և՛ ժպտալ, և՛ ժտալ... և՛ սրիկա լինել,,...