ԱՅՆՔԱՆ ԱՍԱՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԻՐ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ, ՈՐ ՈՄԱՆՔ ՄՏԱԴՐՎԱԾ ԴՐԱԽՏԱՎԱՅՐԸ ՎԵՐԱԾԵՑԻՆ ԽՈՊԱՆԻ, ԻՍԿ ՈՄԱՆՔ ԷԼ ԵԿԵԼ ԵՆ ՀՈԳԵՎՈՐ ,,ԳՐԴՈՆԻ,,

 


Օր չկա, որ արթնանամ և մի լավ լուր լսելու ձգտումով նստեմ համակարգչի առաջ, որպեսի ոչ ցանկալի լուրերի տարափը օրվա լուսաբեր արշալույսը չդարձնի խավարաբեր մայրամուտի։ Հազիվ ես աչքերդ բացում և ունկնդիրն ես կամ ավտովթարից մահացած այս կամ այն սիրված դերասնի մահվան, կամ ընտանեկան ողբերգության, կամ՝ բռնաբարության, կամ՝ դանակահարության, կամ՝ գողության շարքերի, կամ…կամ..։ Էլ չեմ ասում աղանդների կատարած հոգևոր կյանքի ավերածություններին։ ՀԱՅՈՑ ԱՆՏԱՌՈՒՄ ՍՈՒՆԿԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԱՌԱՏ ՉԵՆ ԱՃՈՒՄ, ՈՐՔԱՆ ՀԱՅՈՑ ՀՈՂՈՒՄ՝ ԱՂԱՆԴՆԵՐԸ…

 


Եվ ահա ևս մեկը՝ գեղեցիկ անունով, որը նորատիպ թակարդ է միամիտների համար։ Բոլոր ,,կալինկաները,, երգել էինք, մնացել էր նկարիչ Նիկոլայ Ռերիխի ,,կալինկան,, երգեինք իր հորինած ,,Մշակութային լիգա,, կոչված, ականջներին ոչ թե ձայն, այլ հոտ բուրող չիստուշկա-աղանդով, որը մեր մեծահոգի ,,լուսովորողների,, թույլտվությամբ հայտնվել է ոչ այլուր, այլ՝ դպրոցներում։ Քարոզելու համար ոչ թե Նազովրեցի Հիսուսի խոսքը, ո՜չ, այլ նազովրեցի Նիկոլայի երևակայական մտածումները…

 


Ե՞վ… կարդանք ու տեսնենք, թե ինչ իրականության մեջ ենք ապրում մենք, մեր դոնկիխոտյան մտասևեռվածության արդյունքում, ու՞ր են հասցնում մեզ՝ ոչխարներիս, ռերիխյան չոբանները, որոնց չեն հետաքրքրում արդեն ձևավորված պապաներն ու մամաները, այլ նրանց խմորյալ հոգի զավակները։
Ուրեմն.

ԻԲՐԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ ԵԿՈՂ ,,ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼԻԳԱ,, ԱՂԱՆԴԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ Է ՔԱՐՈԶՈՒՄ

 


Ինչ ազդեցություն կարող են ունենալ հատկապես այն աղանդները, որոնք գործունեություն են ծավալում նաև դպրոցներում: Այսօր այս թեմայի շուրջ «Ֆորում» մամուլի ակումբը լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանին և հոգեբան Իրինա Ծատուրյանին:
Սևակ Հովհաննիսյանի տեղեկացմամբ, Հայաստանում 2005 թվականից մշակույթի, մշակութային կազմակերպության անվան տակ գործել ու գործում է նոր աղանդ' «Լիգա կուլտուրի» կամ «Մշակութային լիգա» անվամբ:

 


«Ինքը հակաքրիստոնեական մշակույթ է, պաշտամունք է, հիմնադիրն է եղել ռուս Նիկոլայ Ռերիխը, Հայաստանում գործում է հիմնականում Պռոշյան գյուղի դպրոցում և Երևանի դպրոցներում,- ասաց լիգայի համանախագահը:- Իրենց քարոզն է, որ քրիստոնեություն գոյություն չունի, արդեն ունեն մարդկանց ահագին բազմություն, որոնք տարածում են իրենց պաշտամունքը Հայաստանում»:
Ինչպես տեղեկացանք Ս. Հովհաննիսյանից, Պռոշյան գյուղում ընդամենը մեկ դպրոց կա, աղանդը գործում է այնտեղ: Նկարիչ Նիկոլայ Ռերիխը հանրահայտ Ստանիսլավ Ռերիխի որդին է, ըստ Իրինա Ծատուրյանի, հիշյալ աղանդն աղավաղել է նրանց ուսմունքը:

 


«Հայաստանում շատ հայտնի աղանդագետներ սրանց համարում են ամենավտանգավոր պաշտամունքներից մեկը, իրենք քարոզում են հակաքրիստոնեություն, ասում են, որ քրիստոնեությունը սուտ է, սատանայի կողմից ստեղծված ինչ-որ բան,- ասաց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահը:- Հայաստանում տարբեր սոցիալական ցանցերում կան արդեն իրենց խմբերը' «Լիգա կուլտուրի Արմենիա»:
Ս. Հովհաննիսյանն այդ սոցիալական ցանցերից նշեց երկուսը' Ֆեյսբուք, V կոնտակտե: Ըստ նրա, շատ դպրոցների տնօրեններ, մանկավարժներ հավանաբար չեն կասկածում, որ նրանք այդպիսի վտանգավոր գործունեություն են ծավալում, այդ իսկ պատճառով էլ հեշտությամբ հայտնվում են դպրոցներում:
«Մեզ դիմել է Պռոշյան գյուղի դպրոցի աշակերտներից մեկի ծնողը,- ասաց լիգայի համանախագահը:- Հետո պարզվեց համացանցում կա իրենց մասին ամբողջական տվյալներ' հենց իրենց կողմից տեղադրված, թե որոշակի որ դպրոցներում է իրենց գործունեությունը»:

 


Սևակ Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ հիշյալ աղանդի կապակցությամբ արդեն դիմել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, առաջիկայում, լրացուցիչ փաստեր ձեռք բերելուց հետո, գրավոր դիմելու են նաև ԿԳ նախարարին, համապատասխան տեսանյութն էլ հրապարակելու են Միացյալ երիտասարդական լիգայի կայքում:

 


Nyut.am