Ժողովուրդ ջան, իհարկե ձեր կազմակերպած ակցիաները շատ ազնիվ են ու նաև շատ համարձակ, սակայն ինձ թվում է 150 դրամ ակցիայի շրջանակներում նախ և առաջ պետք է ճշտել բոլոր գծատերերի ով լինելը, /օրենքի սահմաններում պահանջել նրանց տվյալները/, որպեսզի ժողովրդին էլ պարզ լինի թե ով է իրեն կեղեքում ու պայքարը ավելի թիրախավորված դարձնել, այլ ոչ թե առանց կոնկրետ հասցեատերերի: Ինձ թվում է գծատերերի տվյալները հրապարակելուց հետո, ամեն ինչ ավելի պարզ կլինի: Իմ ունեցած տեղեկություններով բոլոր գծերը պատկանում են կամ ՀՀԿ վերնախավին կամ գեներալիտետին, կամ եկեղեցուն... մի քանի հատ գիծ ունեն ՕԵԿ և ԲՀԿ ներկայացուցիչները...