Ով կմտածեր, որ Զորի Բալայանին կպատասխանի Ռիչարդ Մորնինգսթարը:
Ադրբեջանում ԱՄն դեսպանը:
Որն ասել է' Ուորլիքը /այ մարդ, ոնց որ ասես' ում-աղիքը/' ԱՄՆ նոր համանախագահը, Արցախի մասին նոր իդեաներ է բերել տարածաշրջան, տվել Ալիեւին:
Տեսանելի է, չէ?. ԱՄՆ-Ռուսաստան սառը պատերազմը տարածվում է նաեւ Արցախի վրա, մեկը մյուսի ձեռքից փորձում է վերցնել <հսկիչ փաթեթը>, որպեսզի տարածաշրջանի բանալին դիմացինի ձեռքում չհայտնվի:
Ինչ վերաբերում է Մորնինգսթարի խորը լավատեսությանն , ապա' իզուր:
Արցախի խնդիրն այս պահին տեղից շարժել ահնար է, ինչպես անհնար է եղել նախորդ քսան տարիների ընթացքում:
Ասել ենք' բլից-կրիգն այս պահին ուղղակի անհնար է, վառոդի այնպիսի տակառում, ինչպիսին այս տարածաշրջանն է, միայն խելագարը բլից կրիգ կանի:
Մնում է պայմանավորելը:
Դե եթե կարող են ԱՄՆ-ն ու Ռուսիան պայմավորվել, էլ ինչ բլից-կրիգ:
Եւ հետո' երբեք նրանք այս հարցում չեն կարող պայմավորվել. շահերը շատ-շատ են, Իրանն արթուն պահակի պես կանգնած է, իսկ Թուրքիան' միշտ կա ու կա:
Հարգանքներիս հավաստիքը միստր Մորնինգսթար:
Բարեւ ըրեք պարոն Ուոլիքին: