Թանկագին որդյակ Զորիկ Բալայան, քանի որ Պուտինը խիստ զբաղված էր, ես եմ պատասխանում քեզ նրա հանձնարարությամբ... Լավն էր նամակդ, կեցցես, հիմա Պուտինն այդ նամակը ցույց կտա Ադրբեջանին, կվախեցնի Ալիևին և կստիպի զենքի հերթական խմբաքանակը գնել... Իսկ առհասարակ, տղաս, էլ մի գրի, 2013-ի համար նախատեսված գումարները վերջացան, չենք կարողանալու քեզ վճարել... Մենք մեզ վատ կզգանք, որ քեզ անփող թողնենք: Մի խոսքով, եթե կուզես, բնամթերքով կհատուցենք, դե առջևում ձմեռ է, կարտոլ, թթու-բան պետք կլինի... Մեկ էլ մի խնդրանք, հաջորդ անգամ գրելիս չմոռանաս նաև հիշատակել Գեորգիևսկի պայմանագիրը... Էդ վրացոնց էլ է ուզում Պուտինը խեղճացնել...
Այսքանը...
Բարեկամդ՝ Չեմբեռլեն...